Կիեւում օգոստոսի 5 –ին ցուցահանդես է բացվել` նվիրված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկման տարելիցին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ցուցահանդեսում ներկայացվել է 365 լուսանկար` «ապօրինի դատավարության եւ իշխանության ռեպրեսիվ ապարատի դեմ ընդդիմության պայքարի» քրոնիկոնից:Վրանային քաղաքում տեղի ուենցած ճեպազրույցի ժամանակ ընդդիմության քաղաքային շտաբի ղեկավար Յուրի Օդարչենկոն հայտարարել է, որ թեեւ Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, սակայն դա չի զրկում նրան քաղաքական գործընթացների վրա ունեցած ազդեցությունից ինչպես Ուկրաինայում, այնպես էլ աշխարհում:




























