Ուզբեկստանի իսլամական շարժումը հաստատել է իր առաջնորդ Աբու Ուսամա Ադիլի մահը, ով սպանվել է 2012 թ. ապրիլին` Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքի գրոհի արդյունքում:

Նշվում է, որ Ուզբեկստանի  իսլամական շարժումը սերտորեն համագործակցում է        Ալ Քաիդայի եւ Թալիբանի հետ: Ադիլի մահվան մասին հայտարարություն է արվել շարժման կայքում: Նշվում է նաեւ, որ շարժման նոր ղեկավար է դարձել Ուսման Գազին, հաղորդում է  ВВС-ին:Ադիլը շարժումը ղեկավարել է 2009 թվականից: