Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է մարդկային օրգանների առեւտրով զբաղվող 140 մարդու: Բացի այդ, հայտնաբերվել են ավելի քան 100 դոնորներ, որոնք չարագործների զոհն են դարձել:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», ներկայումս Չինաստանում օրագանների փոխպատվաստման կարիք ունի 1,5 մլն մարդ, սակայն տարեկան այնտեղ անցկացվում է մոտ 10 հազ. նման վիրահատություն:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին չինական ոստիկանությունը վնասազերծել էր երեխաների առեւտրով զբաղվող հանցագործ խմբի:




























