Իտալիայի եվրոպական գործընկերներն ավելի ակտիվ գործունեություն պետք է ծավալեն եվրագոտում ֆինասկան ճգնաժամը հաղթահարելու համար, Der Spiegel –ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:
«Վերջին տարիներին եվրագոտում առաջացած լարվածությունն արդեն Եվրոպայի հոգեբանական փլուզման գիծ է ձեռք բերում»,-ասել է նա: Ավելին, ըստ վարչապետի, եթե եվրոն վերածվի Եվրոպայի անկման գործոնի, ապա կավերվեն Եվրոպա կոչվող նախագծի հիմքերը:Միաժամանակ Մոնտին ԵՄ ազգային կառավարությունների ղեկավարներին խորհուրդ է տվել որոշումներ ընդունել` անկախ իրենց երկրների խորհրդարաններից:Վերջին շաբաթներին Մոնտին ավելի շատ է հեռանում եվրոյի փրկության գերմանական կուրսից:



























