Եգիպտոսում զինված հարձակում է տեղի ունեցել Քարմ Աբու Սալեմ սահմանային անցակետի վրա, որը գտնվում է Սինայի թերակղզու հյուսիսում` Իսրայելի սահմանին: Զոհվել  է իրավապահ մարմինների 16 աշխատակից, 7-ը վիավորվել են: 

Ըստ Եգիպտոսի ՆԳՆ-ի` հարձակումն իրագործել են «Ալ Ջիհադի» ծայրահեղականները: Հանցագործներն օգտագործել են նախկինում առեւանգած ոստիկանական մեքենան: 

Սահմանապահներն ստիպված մարտի են ելել: Ոչնչացվել է 19 ծայրահեղական:

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ «Եգիպտոսի բանակը եւ ներքին անվտանգության ուժերն  իրենց վերահսկողության տակ կվերցնեն իրադրությունը Սինայի թերակղզում»:

 «Համաս» շարժումը դատապարտել է Եգիպտոսի եւ Իսրայելի սահմանի այդ հարձակումը: 

Իսրայելի բանակի մամլո ծառայությունն իր կողմից հայտնել է, որ գրոհայինները փոձել են ականապատ մեքենաներով  թափանցել Իսրայել, սակայն չեզոքացվել են իսրայելացի զինվորականների կողմից: 

Իսրայելական կողմից տուժածներ չկան: Ոչնչացվել է 3 ահաբեկիչ, նրանց մարմինները հայտնաբերվել են հանցագործության վայրում, հաղորդում է NEWSru Israel-ը:

Ականապատ մեքենաներից մեկը պայթել է սահմանապահ Քերեմ Շալոմ անցումի մոտ` Եգպտոսի, Գազայի եւ Իսրայելի հանգույցում, երկրորդը ոչնչացվել է օդային հարվածով: