Փենսիլվանիա նահանգում կայծակի հարվածից Pocono Raceway ավտովազքուղում մեկ մարդ մահացել է, 9-ը` տուժել: Կայծակը հարվածել է կայանատեղիին այն պահին, երբ հանդիսատեսները լքելիս են եղել այն մրցումներից հետո: 

5 տուժածների բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է, հայտնում է «lenta.ru»-ն:

Դեռեւս հայտնի չէ, թե մեկ հարված է եղել, թե մի քանի:

Լոնգ Փոնդ քաղաքի Pocono Raceway ավտովազքուղին բացվել էր 1971 թվականին: Այնտեղ տեղի են ունենում  NASCAR ավտոմրցույթի մի քանի մրցումներ, այդ թվում նաեւ  Pennsylvania 400, որն անցկացվել էր 2012 թվականի օգոստոսի 3-5-ը: Օգոստոսի 5-ին անձրեւ էր, նախատեսված 160 շրջանի փոխարեն մասնակիցներն անցել են 98-ը: