Curiosity մարսագնացը ութամսյա թռիչքից հետո հաջող վայրէջք է կատարել Մարս մոլորակի Գեյլ խառնարանի տարածքում, հաղորդում է ՆԱՍԱ-ն:

Curiosity-ն  երկրաբանական եւ երկրաքիմիական հանգամանալից ուսումնասիրություններ  կկատարի, կհետազոտի մոլորակի մթնոլորտն ու կլիման, կփնտրի ջուր եւ դրա հետքերը, օրգանական նյութեր: Այդ տվյալները կօգնեն որոշել` արդյոք Մարսը երբեւէ կյանքի համար պիտանի է եղել եւ արդյոք այսօր դրա վրա կան կյանքի համար պիտանի վայրեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վայրէջքի ազդանշանը Երկրին կհասնի այսօր երեւանյան ժամանակով ժամը 09:31-ին, իսկ տիեզերանավը Մարսի մակերեւույթին կհպվի յոթ րոպե շուտ: Curiosity-ն ավելի քան 2 հազ կմ/ժ արագությամբ կփորձի սուրալ շատ նոսր մթնոլորտում, հետո կնետի պարաշյուտները, իսկ անմիջապես մակերեւույթի առջեւ կմիացնի հետադաձ տուրբինները: Վայրէջքի գլխավոր ինժեներ Չարլզ Էլաչին դա անվանել էր «խելագարություն», գրում է utro.ru-ն: