Համաշխարհային գլխավոր մարզական տոնը շարունակվում է. օգոստոսի 6-ին Google-ը օրվա մարզաձեւ է ընտրել նիզականետումը:
Տոնական լոգոտիպում նիզակով մարզիկը լեփ-լեցուն մարզադաշտում պատրաստվում է նետել նիզակը: Գործողությունը տեղի է ունենում երեկոյան, մարզադաշտը լուսավորված է արհեստական լուսավորությամբ: Լոգոտիպի տառերը հայտնվել են մարզիկի թիկունքում` մարզադաշտից վերեւ:
Հիշեցնենք, Google-ը Լոնդոնի Օլիմպիադա-2012-ի ընթացքում ամեն օր իր գլխավոր էջին օլիմպիական լոգոտիպեր է տեղադրում` նվիրված տարբեր մարզաձեւերի: Օգոստոսի 5-ին այն նվիրված էր կանացի սինխրոն լողին: Օգոստոսի 4-ին ձողացատկի օրն էր, ավելի վաղ doodle-ը նվիրված էր գնդի հրմանը, սեղանի թենիսին, նետաձգությանը, խոտի հոկեյին, սուսերամարտին, ջրասուզմանը, գեղարվեստական մարմնամարզությանը:
Տոնական լոգոտիպով նշվել էր նաեւ Օլիմպիական խաղերի բացումը:











