Արագածոտնի մարզի Թալին քաղաքում` երեկ օգոստոսի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում, ըստ նախնական արդյունքների` Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը:

Մինչ այդ Թալինի քաղաքապետն էր ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ով  թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր էր ընտրվել:

Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություններին 5 հազար 230 ընտրողից մասնակցել է 3 հազար 369 մարդ: ԲՀԿ-ական Վազգեն Խաչատրյանը ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում է: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին նաեւ անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը: