Աֆղանստանում գետից հանել են Տաջիկստանի ՆԳՆ-ի ՕՄՈՆ-ի հրամանատարի տեղակալ Ֆարուխ Զարիպովի մամինը:  Այն  հանձնվել է տաջիկական կողմին: Հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ փոխգնդապետը զոհվել է հուլիսի 24-ին Խորոգում հատուկ գործողության ընթացքում:  

Ներկայումս կատարվում է քննություն: Զարիպովի հողարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին` Դուշանբեի արվարձանում:

Ըստ պաշտոնական տվյալների` Հորոգում հատուկ գործողության ընթացքում կառավարական ուժերից զոհվել է 18 մարդ, զոհված գրոհայինների թիվը կազմում է 30 մարդ: Կան զոհեր նաեւ տեղի բնակչության շրջանում:

Հիշեցնենք, որ Խորոգում գոծողությունն իրականացվել էր Ազգային անվտանգության պետական հանձնաժողովի գեներալ Աբդուլո Նազարովի սպանությունից հետո: