Արարատի մարզի Արարատ գյուղի 5-ամյա բնակչուհի Օվսաննա Հակոբյանը, ով կարիճի խայթոցի հետեւանքով տեղափոխվել էր «Մուրացան» բժշկական կենտրոն, երեկ` օգոստոսի 5-ին մահացել է:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Մուրացան» բժշկական կենտրոնից: Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին Արարատի մարզի Արարատ գյուղում: Երեխային խայթել էր սեւ կարիճը: Օվսաննան տեղափոխվել էր Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Մուրացան» հիվանդանոց:




























