ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ Թուրքիա կատարվելիք իր այցի ժամանակ տեղական իշխանությունների հետ կքննարկի սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր։ Այս մասին աֆրիկյան Մալավի պետություն կատարած իր այց ժամանակ հայտնել է Քլինթոնի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։
«Թուրքիա կատարվելիք այցի շրջանակներում Պետքարտուղար Քլինթոնը Թուրքիայի կառավարության հետ կունենա երկկողմանի խորհրդակցություններ սիրիական հակամարտության կարգավորման եւ մի շարք այլ առաջնային հարցերի վերաբերյալ»,_հայտնել է նա, նշում է «ՌԻԱ Նովոստին»: Բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 11-ին:




























