С-300 զենիթահրթիռային համալիրների շուրջ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ ծագած  անհամաձայնությունը կլուծվի միջնորդային դատարանում, այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:

Գեներալի խոսքերով, նախկինում Իրանը պատրաստ էր քննարկել այս հարցը Ռուսաստանի հետ, սակայն  այս հարցի շուրջ հեռանկարները դեռ պետք է պարզել, հայտնում է Թեհրանը:

Իրանի մասին  Իսրայելական մի շարք  պաշտոնյաների տարածած հայտարարությունների վերաբերյալ, երկրի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իսրայելը գիտի, որ հարձակումը Իրանի վրա  չիրականացված երազի է նման: « Իսրայելը պարզապես ցանկանում է իսլամական աշխարհի ուշադրությունը շեղել իրենից նման հարցերով, ինչիպիսին սիրիական հարցն է»,- հայտնել է գեներալ Վահադին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր,որ Իրանի Պաշտպանության նախարարությունը եւ The Aerospace Indastries Organisation ընկերությունը հայց են ներկայացրել Ժնեւի Տրետեյան միջազգային դատարան ընդդեմ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի` 2007 թ-ին կնքված համաձայնագրով զենիթահրթիռային համալիրները չտրամադրելու պատճառով: Իրանցիներն իրենց վնասը գնահատել են 4 միլիարդ դոլար:

2010 թվականի սեպտեմբերի 22-ին` ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ընդունումից հետո, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հրամանագրով արգելել էր Իրանին ցանկացած զինամթերքի մատակարարումը:

Վերջերս Ռուսաստանում Իրանի դեսպան Սայիդ Մահմուդ Ռեզա Սաջադին հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը համաձայնի համալիրները առաքել, ապա իրանական կողմի բողոքը ետ կկանչվի: