Ռուսական խոշորագույն ավիափոխադրող «Աերոֆլոտ» ՍՊԸ-ն օգոստոսի 6-ին  դադարեցնում է դեպի Սիրիա  թռիչքները` կոմերցիոն  նպատակներից ելնելով. «տվյալ ուղղությունը պահանջարկ չունի»:

Գործակալության անհայտ աղբյուրը հայտնել է, որ այժմ «պահանջարկ ունի» հետադարձ ուղղությունը` Դամասկոսից Մոսկվա չվերթները լեփլեցուն են:

ԵՄ-ն Սիրիայի պատժամիջոցների շրջանակներում սիրիական ազգային ընկերության ինքնաթիռնեին արգելել է վայրէջք կատարել եվրոպական օդանավակայաններում, շատ եվրոպական ավիաընկերություններ որոշել են հրաժարվել այդ երկիր չվերթներից, հայտնում է «Ռիդուսը»:

Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳՆ-ն Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ Սիրիա այցերից` կապված երկրում ընթացող մարտերի հետ:

Ռուսաստանի ավիահաղորդակցումը Սիրիայի հետ չի դադարեցվել վերջնականապես, կան զարտուղի տարբերակներ: