Օգոստոսի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել է «ՊԱԶ-672»  մակնիշի  ավտոբուսի, որից հետո վերջինս դուրս գալով հանդիպակաց ուղեմաս` բախվել է  «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի: «Միցուբիշի»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աշտարակ-Երեւան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար  են բախվել «ԳԱԶ-2410», «Մոսկվիչ-408»  եւ  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել եւ ընկել է ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել  «ԳԱԶ-53» եւ «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արագյուղ-Բուժական ճանապարհի 1-ին կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան  Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 63-րդ կմ-ին շրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արազափ-Արգավանդ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-54» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Արեւշատ-Լանջազատ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից, մտել ավտոկանգառ եւ բախվել այնտեղ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: