Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայերին շնորհավորել է օլիմպիական 2 մեդալ նվաճելու կապակցությամբ:
«Հայաստան`բրոնզե մեդալ (Հռիփիմե Խուրշուդյան` ծանրամարտի կանանց հավաքական) եւ արծաթե մեդալ (Արսեն Ջուլֆալակյան` հունահռոմեական ըմբշամարտ): Շնորհավորում եմ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
Հիշեցնենք, լոնդոնյան Օլիմպիական խաղերի 9-րդ օրը Հայաստանը ձեռք է բերել 2 մեդալ: Առաջինը նվաճել է ծանրամարտի կանանց առաջնության 75 կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը: Պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ, եւ երկամարտում հավաքելով 294 կգ, զբաղեցրեց երրորդ տեղը:
Հունահռոմական ըմբշամարտի 74 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը պարտություն կրեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովի հետ գոտեմարտում` նվաճելով արծաթե մեդալ:




























