Կան արտաքին ուժեր, ովքեր փորձել են եւ հիմա էլ ակտիվացրել են իրենց դիրքերը, որպեսզի Սիրիայում տեղի ունենա ուժերի փոփոխություն:Այս մասին այսօր` օգոստոսի 6-ի հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով Սիրիայի շուրջ զարգացումներից` տարածաշրջանային գործընթացների համատեքստում:
Նրա խոսքով, արտաքին ուժերի շահագրգռվածությունը Սիրիայում ժողովրդավարության խնդրով չէ պայմանավորված, այլ տարածաշրջանային ռազմաքաղաքական հարցերը լուծելու նպատակ է հետապնդում: Այս իմաստով նա նշեց, որ հատկանշական դերակատարում ունեն Թուրքան, Սաուդիան Արաբիան եւ Միացյալ Նահանգները:
«Այսօրվա իրադարձություններից միակ ելքն այն է, որ Սիրիայում շատ հավանական է կլինի քրդական ինքնավարություն:Մնացած փոխությունները ինչի կհանգեն, դժվար է ասել»,- ավելացրեց Կիրո Մանոյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























