Մերձմոսկվայում ձերբակալվել են հունիսի վերջին տեղի ունեցած գործարարի առեւանգման գործում ենթադրյալ կազմակերպիչը: Առեւանգվածի դիմաց կասկածյալները պահանջել էին 50 միլիոն ռուբլի, այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի շրջանային տեղամասից:
«Անցյալ շաբաթվա վերջում իրականացված եւս մեկ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է առեւանգման կազմակերպման ենթադրյալ կասկածյալ, ով հանդիսանում է` ծագումով վրացի Մոսկվայի շրջանի Լյուբերցի քաղաքի 46-ամյա մի բնակիչ»,- ասվում է Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ, որին մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Հուլիսին վերջին լրատվամիջոցները հայտնել էին, որ ոստիկանությունը ձերբակալել էր Հայաստանի երկու եւ Վրաստանի մեկ բնակչի, ովքեր կասկածվում են գործարարի առեւանգման եւ ազատման դիմաց 50 միլիոն ռուբլի պահանջելու մեջ:
Ըստ հետաքննության, հունիսի 28-ին հանցագործները ստիպողաբար մեքենայի մեջ են խցկել Կուզնեցովյան շինընկերությունում աշխատող 59-ամյա գործարարին եւ տարել նրան անհայտ ուղղությամբ: Հուլիսի 18-ին Պոկրովսկի գյուղում իրականացված հատուկ գործողության արդյունքում օպերատիվ աշխատակիցները ազատ են արձակել տուժողին եւ ձերբակալել նրան առեւանգողներին: Ոստիկանությունը նշում է, որ գործարարի 34-ամյա որդին չի դիմել օրինապահ մարմիններին, քանի որ վախենում էր հոր կյանքի համար:




























