Վիսկոնսինում սիկհերին կրակած անձը նախկին զինվորական է: Ամերիկյան լրատվամիջոցները հատնում են, որ կասկածյալը սպիտակամորթ տղամարդ է:

The New York Post-ը նրան սքինհեդ է անվանում: Նա ունեցել է դաջվածքներ` նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութուններին:

Ինչպես հայտնում է  The Washington Post-ը, հանցագործը 40 տարեկան է կամ ավելին: Նա ապրել է այդ նահանգում: Ոստիկանությունը խուզարկել է նրա տունը: Հանցագործը սպանվել էր  տաճարի ազատագրման գործողության ժամանակ:

Հրապարակումներում ընդգծվում է, որ սիկհերին շատ հաճախ են շփոթում մահմեդականների հետ: Այդ պատճառով նրանց վրա հարձակումներ են գործել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, գրում է  «lenta.ru»-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի սիկհական տաճարում 7 մարդ դարձել է անհայտ անձի հրաձգության զոհը, եւս 3-ը վիրավորվել են: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին այն ժամանակ, երբ պետք է  սկսվեր ժամերգությունը: Հանցագործը կրակ է բացել սիկհական տաճարում, որը գտնվում է Միլոուկի քաղաքի շրջակայքում (Վիսկոնսին նահանգ): Զոհվածների շարքում է տաճարի տեսուչը: 

ԱՄՆ-ի ոստիկանությունում հայտարարել են, որ այդ սպանությունը քննում են որպես «ներքին ահաբեկչության» դեպք: Օեք Քրիք բնակավայրի ոստիկանապետը չի բացառել, որ ահաբեկիչները դա արել են կրոնական դրդապատճառներով: