Այն փաստը, որ Միացյալ Նահանգերի պետքարտուղարը պետք է այցելի Թուրքիա Սիրիայի հարցով խոսելու, նշանակում է, որ Միացյալ Նահանգները այդքան էլ մեծ առաջնահերթություն չի տալիս Սիրիային: Այս մասին այսօր` օգոստոսի 6-ի հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով Սիրիայի շուրջ զարգացումներից:
«Թուրքիան շատ ակտիվ մասնակից է, իսկ Միացյալ Նահանգները փորձում է դեպքերի հետեւից վազել: Միասին ինչ կորոշեն, շատ հստակ չէ: Բայց, եթե Իրաքում քրդական ինքնավարության հարցում ինչ-որ չափով դերակատարում ունի Միացյալ Նահանգները, ապա Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում կթուլանա»,- ավելացրեց Կիրո Մանոյանը:
Խոսելով Իրանի վրա հնարավոր հարձակման մասին, Կիրո Մանոյանը նշեց, թե Արեւմուտքը հասկացել է, որ Իրանի հետ չի կարող վարվել այնպես, ինչպես Աֆղանստանի:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























