Շոտլանդացի բուժքույր Ֆիոնա Մաքլարենը, հայտնվելով ֆինանսական դժվար կացության մեջ, որոշել է պարզել իր տան պատին կախված նկարի արժեքը:
Նա մեծ հույսեր չուներ, երբ դիմեց Sotheby`s աճուրդի փորձագետներին` որոշելով ծախել անհայտ նկաչի կտավը, որը պատկանել է իր ընտանիքին 1960-ականներից: Նկարն իր բժիշկ հորն էր նվիրել նրա հիվանդներից մեկը:
Երբ Մաքլարենը նկարը ցույց է տվել Շոտլանդիայում Sotheby`s աճուրդի տան տնօրեն Հարրի Ռոբերթսոնին, նա պարզապես շշմել է, իսկ հետո հայտարարել, որ դա Լեոնարդո դա Վինչիի վրձնի աշխատանքն է: Ըստ Ռոբերթսոնի` նկարը 500 տարեկան է, եւ այնտեղ պատկերված է Մարիա Մագդալենան` որդու հետ: Կտավի գինը կարող է գերազանցել 156 միլիոն դոլարը:
Ֆիոնան կտավը հանձնել է մասնագետներին, որպեսզի նրանք հաստատեն դրա նկարվելու ճշգրիտ ժամանակը եւ հեղինակային պատկանելությունը:
«Ես արվեստի բազմաթիվ փորձագետների եմ դիմել, որոնք հաստատել են, որ Լեոնարդո դա Վինչին ստեղծել է նկարի հիմքը, կարծիք կա նաեւ, որ աշխատանքն ավարտել է նրա աշակերտներից մեկը, որը չի նվազեցնում դրա արժեքը», - խոստովանել է Մաքլարենը, գրում է LifeNews-ը:
Վերջնական եզրակացությունը կանի Hamilton Kerr Institute-ը` Քեմբրիջի համալսարանում 2013 թվականին: Բոլոր ձեւականությունները հարթվելուց հետո բուժքույրը մտադիր է այն վաճառել առաջատար թանգարաններից մեկին:




























