Դամասկոսի պետական հեռուստակենտրոնի շենքում պայթյուն է որոտացել: Հաղորդվում է 3 վիրավորների մասին: Հեռուստատեսային հեռարձակումն, ընդ որում, չի ընդհատվել, հայտնում է «Սուրիա» հեռուստաալիքը:
«Իհբարիա» հեռուստաալիքը ցուցադրել է, թե ինչպես են լրագրողները փլատակների մեջ որոնում վիրավորներին:
BBC-ի թղթակիցը հայտնում է, որ պայթյունից ավերվել է փակ շինությունը, սակայն հիմնական հեռուստամալուխները չեն վնասվել:
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Զոաբին հեռուստակենտրոնի վրա հարձակումն անվանել է «հուսահատ եւ վախկոտ արարք»:
Հիշեցնենք, որ հունիսին արդեն հարձակում տեղի ունեցել էր «Իհբարիա» հեռուստաալիքի վրա, որի ընթացքում սպանվել էին 7 աշխատակիցներ` լրագրողներ եւ պահակներ:




























