Fitch-ը 2012 թվականին Հայաստանում կանխատեսում է վարկավորման աճի բարձր տեմպ` մինչեւ 21,3%: Բարձր տեմպով երկրների շարքում են Լեսոտոն (19%), Չինաստանը (18%), Ադրբեջանը(15,7%) եւ Զամբիան (15,4%):

Ինչպես հայտնում է  «Վեդոմոստին», ըստ  Fitch-ի` աշխարհում վարկավորման տեմպերը դանդաղել են 5%` 2010 թվականին,  4%` 2011-ին  եւ  3%` 2012-ին:

Վարկերի ամենաբարձր տեմպերը նախկինի պես Ասիայում են` 11%` 2011 թվականին,  9%` 2012 -ին, Լատինական Ամերիկայում` 10 եւ 5%  համապատասխանաբար, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում` 7 եւ 5%: Ամենացածր տեմպերը  (3%)  Արեւմտյան եւ Հարավային Եվրոպայում են:

Վարկավորման բարձր տեմպերը կարող են տնտեսության արագ աճի կամ հիվանդության  ախտանշան լինել, գրում է  Fitch-ը: Մեծ ռիսկերի խմբում  Fitch-ն ընդգրկել է Արգենտինային, Հոնկոնգին, Ինդոնեզիային, Կիպրոսին, Չինաստանին, Թուրքիային եւ Շրի Լանկային, որտեղ վարկավորման տեմպերը  2011 թվականին կազմել են 14-32%: Այդ երկրներում անշարժ գույքի գները միջինից բարձր են: