Ավստրալիայում` Սիդնեյի նավահանգստում լաստանավը բախվել կետին:
Սապատավոր կետի էգը եւ նրա ձագը անսպասելիորեն դուրս են լողացել ծովի մակերես` հայտնվելով լաստանավի ճանապարհին, որն էլ չի հասցրել թեքել ուղղությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով ավստրալական լրատվամիջոցները:
Շրջակա միջավայրի պահպանության բաժնի տվյալներով երկու կենդանիները ստացել են լուրջ վնասվածքներ, սակայն երկուսին էլ հաջղվել է լողալ դեպի բաց ծով:




























