Օգոստոսի 6-ին տեղական ժամանակով ժամը 11.33-ին Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել  (Բաքվից 169 կմ հեռավորության վրա): 

3 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 52 կմ խորությունում, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական կենտրոնից  հայտնել են Trend-ին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում վերջին ուժեղ երկրաշարժը տեղի էր ունեցել մայիսի 7-ին` Զագաթալայի Բալակենի եւ Գախի շրջաններում: Ավերվել եւ վնասվել էին մի քանի հազար տներ: