Սիրիայի վարչապետ Ռիյադ Հիջաբն օգոստոսի 6-ին ազատվել է աշխատանքից: Նա փախել է Հորդանան:

Վարչապետի հեռացման մասին հայտնել է պետական հեռուստատեսությունը, պատճառները չեն հաղորդվել: Վարչապետի լիազորությունները ժամանակավորապես կատարելու է Օմար Գալավանջին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով հորդանանյան իշխանությունների անհայտ աղբյուրին, հայտնել էր, որ Հիջաբն ընտանիքի հետ փախել է Հորդանան: 

Ըստ Agence France-Presse-ի` վարչապետը հեռացվել է այն բանից հետո, երբ փախել է Սիրիայից: 

Բացի դրանից «Ալ Արաբիայի» թվիթերում պնդում են, որ նրանից բացի երկիրը լքել են եւս երկու նախարար, ինչպես նաեւ բարձրաստիճան 3 զինվորականներ: Թե ում մասին է խոսքը, չի նշվում:  

Հիջաբը վարչապետի պաշտոնին էր նշանակվել այս տավա հունիսի 6-ին: Նախկինում նա զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Մինչ այդ էլ նա եղել է  Դեր Զորի Բաասի կուսակցության քարտուղարը: