Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է, թե իրականությany չի համապատասխանում այն տեղեկությունը, որ  Սիրiայի Հալեպ քաղաքում ձերբակալվել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաեւ նշվել է, թե իրականությանը չի համապատասխանում նաեւ այն թե իբր Հալեպում ձերբակալված թուրք գեներալին փոխանակելու են Հալեպում առեւանգված 48 իրանցիների հետ։  «Իրանի ԱԳ նախարար պարոն Սալիհին զանգահարել է մեր նախարարին՝ խնդրելով օգնել առեւանգված  48 իրանցի ուխտագնացներին գտնելու գործում։ Մեր նախարարը նախկինի պես նշել է, որ այդ խնդրում մարդկային տեսանկյունից է մոտենում եւ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ»,-նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Իրանի պետական արաբալեզու El Alem եւ անգլալեզու Press TV հեռուստաընկերությունները հայտնել էին, թե Հալեպի մոտակայքում Սիրիական կառավարական զորքերը թուրք սպաների են ձերբակալել։

Իրանական Fars Haber-ը, վկայակոչելով անանուն աղբյուրները հայտնել էր, որ Հալեպում թուրք գեներալ են ձերբակալել, ում ավելի ուշ տեղափոխել են Դամասկոս։