ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար, ռուս օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին Մարինա Ալյոխինայի, Նադեժդա Տոլոկոննիկովայի եւ Եկատերինա Սամուցեւիչի նկատմամբ դատն անվանել է միջնադարյան ինկվիզիցիա` խոստովանելով, որ ցավով է նայում այդ ամենին:

Գործարարը նաեւ նշել է, որ բանտում աղջիկների կալանքի պայմանները ահավոր են:

Խոդորկովսկին ենթադրում է, որ Pussy Riot -ի գործով օրական 11 ժամ երկարատեւ  լսումները  պայմանավորված են իշխանությունների` փանք խմբի աղջիկների նկատմամբ դատավարությունը հնարավորինս շուտ ավարտելու ցանկությամբ` նախքան լոնդոնյան Օլիմպիադայի ավարտը, «քանի դեռ համաշխարհային լրատվամիջոցներն զբաղված են այլ բանով, եւ մեր ամոթն այդքան էլ բարձր չի հնչում»: