Նորքի թիվ 77 տանը երեկ` օգոստոսի 5-ին գողություն է կատարվել: Նշված տանից գողացել են 3 բջջային հեռախոս, 3 ոսկյա ականջող եւ տարբեր տեսակի արծաթե զարդեր: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը` ավելացնելով, որ ոստիկանության կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալները իրացնելիս նույն օրը ժամը 18.45-ին Նորքի թիվ 77 տան մոտ գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել 25-ամյա Վարդան Ե-ին եւ 18-ամյա Ռազմիկ Ս-ին: Պարզվել է, որ նրանք պատշգամբի պատուհանը բացելու միջոցով տնից գողացել վերը նշված իրերը: Վարդան Ե-ի եւ Ռազմիկ Ս-ի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























