Մահապարտը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում պայթյուն է իրականացրել: Պայթյունը տեղի է ունեցել Գրոզնիի Հոկտեմբերյան շրջանի` Բայսանգուր Բենոյսկի փողոցում տեղակայված ոստիկանական բաժանմունքում:
Իրավապահների տարածած նախնական տվյալներով, պայթուցիկը գործի է դրել մահապարտը եւ չի բացառվում, որ «շահիդները» կարող էին երկուսը լինել: Պայթյունի հետեւանքով կան վիրավորներ եւ զոհեր: Տուժածների թիվը ճշգրտվում է, հայտնում է «Նովի ռեգիոն»-ը:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Մասնագետները ուսումնասիրում են տեղանքը` հնարավոր այլ սարքավորումներ գտնելու նպատակով:




























