Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգում պայթեցվել է նավթատարի հատվածը, որն Իրաքի հյուսիսի Կիրկուկ քաղաքից հասնում է մինչեւ  թուրքական միջերկրածովյան նավահանգիստներից մեկը: Նավթի մատակարարումը դադարեցվել է:

Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի, որին վկայակոչում է AP-ը, նավթատարը պայթեցրել են այդ տարածքում գործող քուրդ գրոհայինները: Տուժածների մասին չի հաղորդվում: 

Դա  երկու շաբաթվա ընթացում Թուրքիայի հարավ-արեւելքում արդեն երկրորդ նավթատարի պայթյունն է: Հուլիսի 21-ին պայթյուն էր տեղի ունեցել  Մարդինի Միդյաթ քաղաքում: Ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների կողմից: