Իսպանիայում ձերբակալված չեչեն եկվորը եւ նրա համախոհ թուրքը, հնարավոր է, օդային հարձակում էին նախապատրաստում Ջիբրալթարի առեւտրի կենտրոններից մեկի վրա:
Ձերբակալվածներին համարում են «Ալ Կաիդայի» անդամներ: Էլդար Մահոմեդովը ահաբեկիչ էր դարձել 2010 թվականին, օգնել է Պակիստանի եւ Աֆղանստանի գրոհայիններին: Նա նաեւ «Ալ Կաիդայի» 15 առաջնորդներից մեկն է, որոնք գործում են Եվրոպայի տարածքում:
Նա իր համերկրացի Մոհամեդ Անքարի Ադամովի հետ մի քանի ամիս առաջ եկել էր Իսպանիա` թուրք ինժեներ Չինգիզ Յալսինի օգնությամբ:
Երեք ձերբակալվածներն էլ հետաքրքրվել են ավիացիայով:
Պարզվել է, որ Յասլինը դիմել է մասնավոր ընկերության` խնդրելով իր համար լուսանկարել Ջիբրալթարի առեւտրի կենտրոններից մեկը: Նա պնդել է, որ լուսանկարներն իրեն պետք են եղել վերանորոգման աշխատանքների համար, սակայն ոստիկանությունում կարծում են, որ թուրքը դա դիտարկել է որպես գրոհման օբյեկտ:




























