Ռուսաստանի ՆԳՆ Ներքին զորքերի չորս զինծառայող է զոհվել Գրոզնիում` ականապատ տարածքի մաքրման աշխատանքների ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել ահաբեկչության մասին:
Ինչպես տեղեկացվել է ՌԴ ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից, երկու պայթյունները տեղի են ունեցել ականաապատ տարածքների մաքրման պլանային աշխատանքների ժամանակ, զոհվել են ներքին ուժերի 46-րդ բրիգադի 4 զինծառայողներ, վիրավորների թիվը ճշգրտվում է»,_ հայտնել են մամուլի կենտրոնից, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Ավելի վաղ իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ ամենաքիչը չորս մարդ է զոհվել եւ երեքը վիրավորվել պայթյունի արդյունքում, որը երկուշաբթի տեղի է ունեցել Գրոզնիի Հոկտեմբաերյան շրջանում: Աղբյուրի տվյալներով պայթյունը տեղի է ունեցել այն պահին, խանութից դուրս էին եկել զինծառայողների մի խումբ: Ենթադրվում է, որ պայթյունը իրագործվել է ահաբեկիչ-մահապարտի կողմից:




























