Անգոլայում  ավտովթարի զոհ է դարձել 23 մարդ, 29-ը վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին` երկրի մայրաքաղաք Լուանդայից 600 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Քվանզա նահանգում:  

Ավտոբուսը տեղափոխում էր «Լուանդա» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին, նրանք տուն էին վերադառնում  խաղից, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ըստ նախնական տվյալների` վթարի պատճառ է դարձել արագության գերազանցումը: