ԱՄՆ-ի բանկերը պատրաստվում են եվրագոտու փլուզմանը եւ փորձում են պաշտպանել իրենց նեդրումները ԵՄ-ում:  Ըստ The Financial Times-ի կանխատեսումների` եվրագոտու փլուզումը կարող է տեղի ունենալ առաջիկա  1,5 - 2 տարում:

ԱՄՆ-ի շատ բանկեր ավարտում են իրենց ներդրումները Եվրոպայում: «Այդպես, Morgan Stanley բանկը Իտալիայի ֆինանսների նախարարությունից վերջերս պահանջել էր վերադարձնել 2,57 միլիարդ եվրո», - նշում է թերթը:

«Ուոլ Սթրիթի բանկերը պատրաստում են մի շարք երկրների եվրագոտուց դուրս գալուն:  Նրանք կրճատում են վարկային գործողությունները եվրոյի գոտում», - գրում է թերթը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

The Financial Times-ը նշում է, որ ներկայումս ԱՄՆ-ի բանկերը փորձում են վարկային պայմանագրերը եվրոպական ընկերությունների հետ տեղափոխել լոնդոնյան ֆինանսական օրենսդրության ներքո, որը նրանց թույլ կտա ավելի ապահով պահպանել իրենց ներդրումները եվրագոտու փլուզման դեպքում: