Հալեպում Սիրիայի կառավարական ուժերը բնակչության աջակցությամբ ջախջախիչ հարված են հասցնում ահաբեկիչներին:
Գրոհայիններից մաքրվել են Բաբ Ալ Հադիդ, Ալ Քավաքիբիմ Սեյֆ ադ Դոուլե, Սալահ էդ Դին, Մասաքեն Հանանու, Ալ Համիդիա, Ալ Ինզարաթ, Ալ Քորա, Ալ Արդիա եւ այլ թաղամասեր: Գրոհայինների շարքում կան արաբական եւ այլ երկրների վարձկաններ, հաղորդում է ՍԱՆԱ-ն: Նրանցից շատերը ոչնչացվել կամ ձերբակալվել են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին պայթյուն էր որոտացել Դամասկոսի հեռուստառադիոյի կենտրոնական շենքում: Աշխատակիցներից ոմանք թեթեւ վնասվածքներ էին ստացել:
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ Զոուբին հայտարարել էր, որ գիտեն, թե ով է կանգնած ահաբեկչությունների հետեւում եւ ով է ֆինանսավորում: Նա նաեւ վստահեցրել էր, որ սիրիական լրատվամիջոցներն այսուհետ եւս քաղաքական կամք կդրսեւորեն ԱՄՆ-ի, Իսրայելի եւ նրանց համախոհների` Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի նյութած դավադրության դեմ պայքարում:




























