Հալեպի հայկական թաղամասերում ընդհանուր առմամաբ դրությունը խաղաղ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հայ համայնքի ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ:

Նրա խոսքով`  հայկական շրջաններում, ինչպես նաեւ քրիստոնեական այլ թաղամասերում, իրավիճակը քիչ թե շատ հանգիստ է: «Մարտերը հիմնականում ընթանում են մուսուլմանական թաղամասերում »,- նշել է համայնքի ներկայացուցիչը, ավելացնելով, որ բնականաբար առկա է վախի մթնոլորտը: «Հայկական շրջաններում սնունդ կա: Խանութներն աշխատում են օրական երկու ժամ»,- հայտնել է համայնքի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Դամասկոսին, ապա, այստեղ, ի տարբերություն Հալեպի, հայերը բնակվում են քաղաքի տարբեր շրջաններում: «Ամենակարեւորը,` հայերի շրջանում տուժածներ չկան»,- ընդգծել է զրուցակիցը: Նրա խոսքերով, այստեղ նույնպես հայկական շրջաններին արկեր չեն դիպչել:

Նշենք, որ Սիրիայում բնակվում են 50-60 հազար հայ: