2012թ. առաջին 7 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 2 միլիոն 211 հազար 201 օտարերկրացի: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, դա 54 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
«Թրենդ» գործակալությունը հայտնում է, որ միայն հուլիսին Վրաստան է այցելել 520 հազար 707 օտարերկրացի, ինչը 56 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ կայուն կերպով աճում է հարեւան երկրներից ժամանողների թիվը։ Այդ հարցում առաջատարներն են Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը։
Հուլիսին տոկոսային աճով աչքի են ընկել Թուրքիան` 126, Ռուսաստանը` 91, եւ Լեհաստանը` 81 տոկոս։




























