Իսրայելը կատարելագործել է ՀՀՊ համակարգը Սիրիայից եւ Իրանից պաշտպանվելու համար: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության աղբյուրը: 

«Ստրելա-2»-ը նոր համալրում է ստացել, որը կարող է հրթիռներ  բռնել մինչեւ 300 կմ շառավղով: Այն կարող է  բռնել  M600 հրթիռները, որոնք գտնվում են Սիրիայի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինանոցում:

Ներկայումս իսրայելցի մասնագետները ամերիկյան Boeing ընկերության աջակցությամբ «Ստրելա-3»-ի ստեղծման վրա են աշխատում: Նոր համակարգը կարող է բռնել   «Շիհաբ» տեսակի հրթիռներ, սիրիական «Սկադ» կամ իրանական Ֆաթահ-110 հրթիռներ` 100 կմ բարձրությունից, գրում է  «lenta.ru»-ն:

Իսրայելի ՀՀՊ-ի երրորդ բաղադրիչը կդառնա «Պրաշա Դավիդա»  (David's Sling) համալիրը: Այն կարող է տարբեր տեսակի հրթիռներ բռնել` 40-300 կմ հեռավորությունից: