Իսրայելում օգոստոսի 1-ին լրացել է «Թալի օրենքի» ներգործությունը, որը որոշում էր ուղղափառ հրեաների եւ իսրայելցի արաբների բանակում ծառայելուց ազատվելը:
«Թալի օրենքը» գործում էր 2001 թվականից: 2006 թվականին Իսրայելի Գերագոյն դատարանը որոշել էր, որ այդ օրենքը խատում է երկրի մյուս քաղաքացիների իրավունքները:
Այն ժամանակ որոշվել էր «Թալի օրենքի» ժամկետը եկարացնել եւս 6 տարով` մինչեւ 2012 թվականի օգոստոսը: Այժմ պարտավոր են ծառայել 18 տարին լրացած երկրի բոլոր քաղաքացիները, սակայն պաշտպանության նախարարն իրավունք ունի ազատելու բանակում ծառայելուց:
«Մեր տուն Իսրայել» կուսակցության պատգամավոր Ալեքս Միլերն ասել է, որ այժմ բանակն ինքն է որոշում` ում կանչի ծառայելու:
«Հուսով եմ, որ ուղղափառ հրեաների քանակը կավելանա 10-15%-ով», – ասել է Ալեքս Միլերը:
«Թալի օրենքի» դադարելուց հետո բանակը կներգրավի ուլտրահոգեւոր հրեաներին արագ ծառայության, սակայն կշարունակի ազատել դրանից իսրայելացի արաբներին:




























