Ինտերնետ-հանրագիտարան Wikipedia-ն անհասանելի է: Ինչպես հայտնում է Wikimedia Foundation–ի պաշտոնական միկրոբլոգը, դա տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով, որի վերցման շուրջ արդեն աշխատում են մասնագետները: Հանրագիտարանը անհասանելի է օգոստոսի 6-ից Երեւանի ժամանակով ժամը17:34-ից:

«Մենք ունենք որոշ տեխնիկական խնդիրներ, սակայն մեր մասնագետները աշխատում են այդ ուղղությամբ: Մենք շուտով կվերադառնանք»,- իրենց հայտարարության մեջ հայտնում  են ինտրնետ-հանրագիտարանի ներկայացուցիչները:

HostTracker  մոինտորինգ ծառայության վիճակագրության համաձայն,  Wikipedia-ն անհասանելի է ողջ աշխարհում:

Այս պահի դրությամբ, կայքի որոշ էջեր տեսանելի են, սակայն բեռնումը  երկար ժամանակ է տեւում, իսկ բովանդակությունը սխալ է բերում: