Մոսկվայում, կյանքի 78-րդ տարում մահացել է հայտնի սցենարիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վալենտին Չերնիխը` օսկարակիր «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմի սցենարի հեղինակը: Նա մահացել է տեւական հիվանդությունից հետո:

Ինչպես գրում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Չերնիխը ծնվել է 1935թ. մարտի 12-ին, Պսկովում: 1967թ. Չերնիխն ավարտել է ԿՀՊԻ-ն, ինչից հետո սկսվել է նրա կարիերան կինոյում:

Չերնիխը լայն ճանաչում ստացավ 1979թ. էկրաններ բարձրացած «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմով, որը «Օսկար» մրցանակ է ստացել: Նա նաեւ գրել է «Սերը հողեղեն», «Ամուսնանալ կապիտանի հետ» ֆիլմերի համար: Ընդամենը նա գրել է ավելի քան 40 ֆիլմերի եւ մի քանի սերիալների սցենարներ: