Գրոզնիում ահաբեկչության վայրում հայտնաբերել են մարմնի մասեր եւ մահապարտի գոտի: Այդ մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:

Հաղորդվում է, որ ճշտված տվյալներով ահաբեկչության զոհ է դարձել չորս մարդ` երեք զինծառայողներ (երկու սպա եւ մեկ պայմանագրային զինծառայող) ու մի քաղաքացիական անձ` ենթադրաբար մահապարտը: Վիրավորվել են եւս երեք զինծառայողներ, հաղորդում է «Դնի.ru»-ն:

Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանի «Վոենտորգ» խանութի մոտ պայթյունը տեղի էր ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 13-ի սահմաններում: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի էին գցել երկու մահապարտներ: Թե ինչ է եղել երկրորդ մահապարտ-ահաբեկչի հետ, չի հաղորդվում: