Ալեքսեյ Նավալնու գրասենյակ հրավիրված կապի փորձագետները նրա աշխատասենյակում երկրորդ գաղտնալսման սարքն ու տեսախցիկ են հայտնաբերել: Այդ մասին ընդդիմադիր գործիչը հայտնել է իր միկրոբլոգում: Նրա խոսքով, փորձագետները հաստատել են, որ իրենց հայտնաբերած սարքավորումը գաղտնալսման համար է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակում հայտնաբերվել էր գաղտնալսման սարք: Նավալնին գտնված սարքը անվանել է «չեխ հետախույզ Բաստրիկինի գաղտնալսման սարք»` նկատի ունենալով ՌԴ Հետաքննության կոմիտեի ղեկավարին: Նավալնին մեղադրել է Ալեքսանդր Բաստրիկինին այն բանում, որ վերջինիս համար շարունակվել են հասանելի մնալ պետական գաղտնիքներն այն դեպքում, երբ վերջինս արտասահմանում ուներ բիզնես, իսկ Չեխիայում` բնակության թույլտվություն:
Ինքը Նավալնին իր հերթին մեղադրվել է «Կիրովլես»-ի գործով եւ ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ:




























