Մոսկվայի հյուրանոցի մոտ սպասող Մադոնայի երկրպագուներն ու պապարացիները միայն երգչուհու երխաներին են տեսել: Ինքը`Մադոնան, ով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել օգոստոսի 5-ին, որոշել է մինչեւ պաշտոնական մասը հանրությանը չերեւալ:
Դերասանուհու ավագ դուստրը`15-ամյա Լուրդեսը, ով արդեն հայտնի է անվանական հոգուստի հավաքածուով, ուղեկցել է քույրերին եւ եղբայրներին: Սակայն տասնհինգ րոպե անց նա արեւի տակ իրեն վատ է զգացել եւ երեխաներին թողել է դայակների եւ մենեջերների հետ:
11-ամյա Ռոկոն` ռեժիսոր Գայ Ռիչի հետ ամուսնությունից երգչուհու որդին, որդեգրված 7-ամյա Դեյվիդ Բանդամն ու 6-ամյա Մերսի Ջեյմսը ուղեւորվել են էքսկուրսիայի քաղաքի կենտրոնում, գրում է LifeNews-ը:






























