ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով շրջագայում է Աֆրիկայի երկրներում, օգոստոսի 6-ին այցելել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելային:
94-ամյա Նոբելյան մրցանակակիրն ու ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահը վերջին շրջանում գրեթե հանրության աչքին չի երեւում: Քլինթոնի հետ հանդիպումը եւս կայացել է փակ դռների ետեւում: Մանդելային այցելությամբ սկսվել է Քլինթոնի այցը Հարավային Աֆրիկա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա ՀԱՀ-ում երեք օր կանցկացնի, բանակցությունների հիմնական թեման տնտեսական համագործակցությունն է: Ապա պետքարտուղարությունը կուղեւորվի Նիգերիա եւ Բենին, աֆրիկյան շրջագայությունը կավարտի Գանայում, որտեղ մասնակցելու է նախկին նախագահ Ջոն Աթթ Միլլզի հուղարկավորությանը: Աֆրիկայից պետքարտուղարը մեկնելուէ Թուրքիա` քննարկելու սիրիական ճգնաժամը:




























