Լեդի Գագան հրապարակել է իր երրորդ ալբոմի անվանումը, որի թողարկումը նախատեսվում է 2013թ. գարնանը: Նա դա արել է իր համար սովորական ոչ ավանդական ոճով` ալբոմի անվանումը`  ARTPOP,  դաջել է աջ թեւի վրա, իսկ լուսանկարը տեղադրել է սոցիալական ցանցում:

Ներկայումս երգչուհին լայնամասշտաբ հյուրախաղեր է անցկացնում ի աջակցություն իր նախորդ` «Born This Way» ալբոմի, որը թողարկվել էր 2011-ին: