Մեծ Բրիտանիայի ուսումնական հաստատությունները մրացակցում են արտակարգ ունակություններով երեխայի համար: Խոսքը փոքրիկ Շերվին Սարաբիի մասին է, ով մեկ տարեկանում արդեն կարողանում էր օգատգործել, քանդել-հավաքել Apple-ի տեխնիկան, սովորել էր 195 երկրների գտնվելու վայրը, ինչպես նաեւ կարող էր որոշել բոլոր երկրների դրոշները:
Ռոյսթոն քաղաքում բնակվող երեխայի ծնողների խոսքով` 10 ամսականում իրենց որդին ինքնուրույն գրել-կարդալ է սովորել, հաղորդում է LifeNews-ը:
Հայրը պատմել է, որ 1,5 տարեկանում Շերվինն առանց իրենց իմացության վերցրել է iPad պլանշետը եւ այնտեղ էլեկտրոնային հանրագիտարան ներբեռնել: Դրանից հետո նա հեշտությամբ քանդել է սարքը, ուսումնասիրել բաղադրիչները, հետո նորից հավաքել:
Այդ դեպքից հետո ծնողները դիմել են մասնագետների, որպեսզի բացատրեն երեխայի զարմանալի առաջընացը:
Մայրը պատմել է, որ մի անգամ երեխան իրեն արթնացրել է գիշերվա կեսին` գրավիտացիայի մաիսն օրենքը պատմելու համար:
Ներկայումս ոչ միայն Բրիտանիայի, այելեւ Շվեյցարիայի լավագույն ուսումնական հաստատությունները Սարաբիների ընտանիքին անվճար ուսուցում են առաջարկում երեխայի համար, սակայն ծնողները չեն շտապում դպրոցների ընտրության հարցում` ցանկանալով երկարացնել երեխայի մանկությունը:




























