Դամասկոսի արվարձանում առեւանգված իրանցի 48 ուխտավորներից երեքը սպանվել են օգոստոսի 6-ին, սիրիական բանակի գնդակոծման արդյունքում: Այդ մասին հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները:

Գրոհայինները սպառնացել են սպանել մյուս իրանցիներին, եթե բանակը չդադարեցնի հրետակոծումը մեկ ժամվա ընթացքում:

Նշենք, որ օգոստոսի 4-ին Դամասկոսում ընդդիմադիրները առեւանգել էին 48 իրանցիների: Ուխտավորները մեկնում էին մահմեդական սրբավայր եւ ճանապարհին առեւանգվել էին: Առեւանգիչները եղել են Սիրիական ազատ բանակի գրոհայինները, որոնք պնդում էին, թե իրականում պատանդները Իսլամական հեղափոխության կորպուսի մարտիկներ են: