Թեհրանում օգոստոսի 9-ին ծրագրվում են խորհրդատվություններ` սիրիական ճգնաժամից ելքերի որոնման վերաբերյալ: Խորհրդատվություններին կմասնկացեն տարածաշրջանի մի շարք երկրների ներկայացուցիչներ:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, հանդիպմանը մասնկացելու պատրաստակամություն են հայտնել ավելի քան 10 երկրի դեսպաններ:
Թեհրանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանը հայտարաել է, որ բանակցությունենրի նպատակը լինելու է «Սիրիայում կայունության եւ հանգստության վերկանգնման աջակցությունը` տարածաշրջանի երկրների եւ միջազգային կազմակեպությունների կառուցողական օգնությամբ»: Իրանական կողմը ենթադրում է, որ Սիրիայում հակամարտությունը կարող է լուծվել միայն «համազգային հաշտեցման» միջոցով:



























